«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է արգենտինացի 32-ամյա հարձակվող Սերխիո Ագուերոյի ծնկի վնասվածքից հետո ապաքինվելու գործընթացի մասին:

«Մենք գիտենք, որ վնասվածքը ծանր էր։ Ագուերոն կատարում է իր աշխատանքը, գուցե մեկ կամ երկու ամիս անց նա պատրաստ կլինի։ Սերխիոն բացակայում էր երկար ժամանակ, սակայն ցավոք նա այն տղան չէ, ով արագ վերականգնում է ֆիզիկական վիճակը, այդ պատճառով կարծում եմ, որ դրա համար նրան որոշակի ժամանակ կպահանջվի», — Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Հիշեցնենք, որ հունիսի վերջին արգենտինացին ծնկի վիրահատության էր ենթարկվել։ Վնասվածքի պատճառով հարձակվողը բաց է թողել մրցաշրջանի մնացած հատվածը Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում։

Ագուերոն 2011թ․-ի ամռանը «Ատլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Անցած մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը մասնակցել է ԱՊԼ-ի 24 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է 3 արդյունավետ փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2021 թվականի ամառը։

Facebook Comments