«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պլանավորում է վարձակալել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին, այս մասին հայտնում է «Sport.es»-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը ոզում է ուժեղացնել հարձակման գիծը և թիրախավորել է Ուսման Դեմբելեին։ Հաշվի առնելով Դեմբելեի տաղանդը և արագությունը, նա կարող է հեշտ ինտեգրվել Կլոպի խաղաոճին և փոխարինել երեք հարձակվողների որևէ մեկին։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կարող է վաճառել Դեմբելեին և նրան գնահատում է 56 մլն եվրո։

Դեմբելեն «Բարսելոնա» էր տեղափոխվել «Բորուսիա Դորտմունդից»՝ 2017թ․-ի օգոստոսին։

Նախորդ մրցաշրջանում Դեմբելեն վնասվածքներ էր պարբերաբար ստանում և խաղադաշտում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Facebook Comments