«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է Ռիկի Պուչին, որ հույսեր չի կապում նրա հետ հաջորդ մրցաշրջանի համար, այս մասին հայտնել է «Marca»-ն։

Աղբյուրի համաձայն՝ Կումանը խորհուրդ է տվել երիտասարդ ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել։ Ռիկիի համար դա անսպասելի է եղել, որովհետև նա երկրպագուների և ակումբի կարծիքով համարվում էր «Բարսելոնայի» ապագան։

Նախորդ մրցաշրջանում Ռիկին մասնակցել է 11 հանդիպման և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments