ԱՊԼ-ի երկրորդ տուրում իրար հետ մրցեցին «Էվերտոնը» և «Վեստ Բրոմվիչը»։ Կառլո Անչելոտտիի տղաները ջախջախեցին ԱՊԼ նորեկներին 5:2 հաշվով։ Հանդիպումը տեղի ունեցավ Լիվերպուլ քաղաքի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում։ 

Արդեն 10-րդ րոպեին ինչ-որ տեղ անսպասելի «Վեստ Բրոմվիչը» բացեց հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Գրեյդի Դիանգանան։ Այնուհետև «Էվերտոնը» պատասխանեց Դոմինիկ Կալվերտ- Լյուինի գոլով։ Քիչ անց Խամես Ռոդրիգեսը խփեց իր առաջին գոլը «Էվերտոնի» կազմում՝ հաշիվը դարձնելով 2:1:

«Վեստ Բրոմվիչի» պաշտպան Կիրան Գիբզը ստացավ ուղիղ կարմիր քարտ և իր թիմին թողեց 10 հոգով։ Մրցավարի սուլիչից հետո «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը ստացավ կարմիր քարտ՝ մրցավարի հետ վիճաբանելու համար։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից շատ չանցած՝ 47-րդ րոպեին Մատեուս Պերեյրան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Այնուհետև «Էվերտոնը» խփեց ևս երեք գոլ։ 54-րդ րոպեին Մայքլ Քինը նորից առաջ մղեց տանտերերին։ Իսկ հետո ևս երկու գոլ խփեց Լյուինը՝ ձևակերպելով հանդիպման վերջնարդյունքը 5:3 և «Էվերտոնը» անչափ տպավորիչ հաղթանակ տարավ։

Կառլո Անչելոտտիի տղաները առաջնությունը բավականին հաջող են սկսել, թիմը տարավ իր երկրորդ անընդմեջ հաղթանակը և գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը։ Իսկ ԱՊԼ նորեկ՝ «Վեստ Բրոմվիչը» երկու ծանր պարտություն կրեց և հանգրվանել է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։
Facebook Comments