«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի թուրինյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Մենք ամենայն հավանականությամբ սպասում ենք կենտրոնական հարձակվողի, բայց տրանսֆերային շուկայում պետք է անցնենք երկար ճանապարհ։ Բոլոր թիմերում կան խնդիրներ, մենք ոչ մի տեղ չենք շտապում։

Սուարե՞սը, Իտալական անձնագիր ստանալը շատ ժամանակատար գործ է, այդ պատճառով քիչ հավանական է, որ նա կտեղափոխվի «Յուվենտուս», ասել է Պիռլոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Անդրեա Պիռլոն իր դեբյուտը կնշի «Յուվենտուսի» ղեկին սեպտեմբերի 20-ին, երբ թիմը կմրցի «Սամպդորիայի» հետ։

Facebook Comments