Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում Մարսելո Բիելսայի «Լիդս Յունայթեդն» ընդունեց «Ֆուլհեմին»: Հանդիպումը տեղի է ունեցել «Լիդսի» «Էլլանդ Ռոուդ» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4:3 հաշվով:

Բավականին գոլառատ հանդիպում տեղի ունեցավ և ի տարբերություն նախորդ հանդիպմանը այս անգամ նույն հաշվով հաղթեց «Լիդսը»

Հանդիպման 5-րդ րոպեին հաշիվը բացեց «Լիդսի» հարձակվող Էլդեր Կոշտան։

34-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11 մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին, որը հաջողությամբ իրացրեց «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը:

7 րոպե անց 11 մետրանոց հարվածն իրացրեց «Լիդսի» կիսապաշտպան Մատեուշ Կլիխը։

Երկրորդ խաղակեսում՝ 50-րդ րոպեին, հարձակվող Պատրիկ Բեմֆորդն ամրապնդեց տանտերերի առավելությունը։

7 րոպե անց Կոշտան դուբլի հեղինակ դարձավ և հաշիվը դարձրեց ջախջախիչ:

62-րդ րոպեին «Ֆուլհեմի» կիսապաշտպան Բոբի Ռիդը կրճատեց հանդիպման հաշիվը, իսկ վերջում գոլի հեղինակ դարձավ Միտրովիչը՝ ձևակերպելով հանդիպման վերջնարդյունքը։

«Լիդս Յունայթեդը» վաստակել է 3 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: «Ֆուլհեմը» չվաստակելով ոչ մի միավոր նախավերջին՝ 19-րդ տեղում է:

Facebook Comments