Անգլիական ֆուտբոլում կարծիքներ է ձևավորվում այն մասին, թե արդյոք նպատակահարմար է ծնկի գալ յուրաքանչյուր խաղից առաջ՝ «Black Lives Matter» («սևամորթների կյանքը կարևոր է») հակառասիստական շարժման շրջանակներում, հայտնում է «Daily Mail»-ը:

Ակումբների կարծիքով՝ անվերջ շարունակման դեպքում, սա կարող է կորցնել իր նշանակությունը: Անգլիական չորս դիվիզոններում նախորդ շաբաթ տեղի ունեցած 37 խաղերից 16-ում ֆուտբոլիստները խաղից առաջ ծնկի չեն եկել:

«Black Lives Matter» շարժումը սկսվել է Մինեապոլիս քաղաքի ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլեյդի սպանությունից հետո:

Facebook Comments