Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մոտ ապագայում կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է «Sport1»-ը ։

Աղբյուրի համաձայն ՝ գերմանական գրանդ ակումբի ղեկավարությունը դժգոհ է խորվաթ մասնագետի աշխատանքից և վերջին խաղերում թիմի ցուցադրած խաղից: Կովաչի փոխարեն մյունխենցիները դիտարկում են երկու թեկնածու։ Գերմանիայի չեմպիոնի ցուցակում են Ամստերդամի «Այաքսից» Էրիկ տեն Հագը և Լոնդոնի «Տոտենհեմը» գլխավորող Մաուրիսիո Պոչետինոն:

Հիշեցնենք, որ Կովաչի գործող աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի կեսը:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here