«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ջեսսի Լինգարդը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»։

Ինչպես հայտնում է «Daily Star»-ը՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Ժոզե Մոուրինյոն։

Լինգարդի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդը» գնահատում է 33 մլն եվրո։

Ջեսսի Լինգարդը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» սան։ Վերջին շրջանում ֆուտբոլիստը խաղային ժամանակ չի ստանում։ Լինգարդը նույնիսկ չի ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում՝ ԱՊԼ-ի առաջին տուրի խաղին։

Facebook Comments