«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է այս մրցաշրջանի ակնկալիքների մասին։

«Մենք գիտենք, որ հենց առաջին օրվանից մենք պետք է պատրաստ լինենք ինչքան հնարավոր է լավ, որպեսզի հաղթենք։ Եթե մենք պատրաստ լինենք, եթե մենք խաղային մեծ ցանկությամբ և եթե մենք խաղանք այնպես, ինչպես կարանծինից հետո, մենք շանս կունենանք տիտղոսներ հաղթել։

Ֆուտբոլիստները պատրաստ ենք պայքարել։ Մենք գիտենք, որ ամեն տարի հաղթելը դժվար է, դրա համար պետք է պատրաստ լինենք»,- ասել է Զինեդին Զիդանը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ այսօր «Ռեալ Մադրիդը» կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Հանդիպման մեկնարկը՝ 23:00-ին։

Facebook Comments