Իտալիայի Ա Սերիան մեկնարկել է։ Առաջին տուրում «Պարման» ընդունեց «Նապոլիին»: Հանդիպումը տեղի է ունեցել Պարմայի «Էնիո Տարդինի» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0:

Հանդիպման 63-րդ րոպեին հաշիվը բացեց «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը։ 14 րոպե անց իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն ամրապնդեց Նեապոլցիների առավելությունը: Այսպիսով Ռինոյի տղաները վաստակեցին իրենց առաջին երեք միավորը և այս պահին առաջատարների թվում են։

Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Նապոլին» սեփական խաղադաշտում սեպտեմբերի 27-ին կմրցի «Ջենոայի» հետ, իսկ «Պարման» Սեպտեմբերի 28-ին կհանդիպի «Բոլոնիայի» հետ:

Facebook Comments