Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Չելսին» պարտվեց «Լիվերպուլին»: Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում և ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

Լոնդոնի «Չելսին» կորուստներով էր հանդես գալիս, չկային մի շարք առանցքային ֆուտբոլիստներ՝ Պուլիշիչը, Չիլվելը, Տ․ Սիլվան և Զիեշը։ Հանդիպման առաջին կեսում երկու թիմերն էլ ունեին պահեր, բայց չիրագործեցին դրանք։

«Չելսիի» համար վատ դասավորվեց խաղը։ Հանդիպման վերջնամասում Անդրեաս Քրիստենսենը հեռացվեց խաղադաշտից հանդիպման 45-րդ րոպեին: Քրիստենսենը տուգանային հրապարակից ոչ հեռու խախտեց խաղի կանոնները Սադիո Մանեի նկատմամբ, որը մրցավարների կարծիքով վերջին հույսի խախտում էր։

Առաջին գոլը 50-րդ րոպեին խփեց Սադիո Մանեն, իսկ հանդիպման 54-րդ րոպեին Կեպան փոխանցում ստացավ իր պաշտպանից և մանկական սխալ գործեց հարվածելով Մանեի վրա, որից օգտվեց սենեգալցի ֆուտբոլիստը և դարձավ դուբլի հեղինակ։

75-րդ րոպեին «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը 11 մետրանոց հարված է հետ մղել, որը որոշիչ դեր խաղաց հանդիպման վերջնարդյունքի վրա։

«Լիվերպուլը» նոր մրցաշրջանի երկու հանդիպումներում վաստակել է 6 միավոր, իսկ «Չելսին» ՝ 3 միավոր:

Facebook Comments