«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան կտեղափոխվի «Յուվենտուս» վարձավճարով, այս մասին հայտնում է «Cuatro»-ն։

Աղբյորի համաձայն՝ իսպանացի հարձակվողը մեկ տարի վարձավճարով հանդես կգա թուրինյան ակումբում։ Մորատան կլքի «Ատլետիկոն», քանի որ Լուիս Սուարեսը մոտ է մադրիդյան ակումբ տեղափոխվելուն։

Ալվարո Մորատան արդեն մեկ անգամ հանդես է եկել «Յուվենտուսում»՝ 2014-16թ․-ին։ «Յուվենտուսը» նաև հետաքրքրված է Արկադիրուշ Միլիկի(Նապոլի) և Էդեն Ջեկոյի(Ռոմա) ծառայություններով։

Մորատան տեղափոխվել էր «Ատլետիկո» 2019թ․-ին «Չելսիից»։ Նախորդ մրցաշրջանում Մորատան մասնակցել է 34 հանդիպման , խփել է 12 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։
Facebook Comments