«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը որոշում է կայացրել ավարտել կարիեարան Խորվաթիայի հավաքականում, հայտնում է ազգային թիմի թվիթերյան էջը:

32-ամյա ֆուտբոլիստը հավաքական է հրավիրվել 2007 թվականից։ Նրա կազմում նա անցկացրել է 106 հանդիպում և խփել է 15 գոլ ։ Թիմի հետ Իվանը դարձել է 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից:

Ակումբային մակարդակով Ռակիտիչը կարիերան սկսել է «Բազելում», որից հետո հանդես է եկել «Շալկե-04»-ում, «Սևիլիայում» և «Բարսելոնայում»: Վեց տարի անց կատալոնական ակումբում ֆուտբոլիստն այդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադարձել է Անդալուսիայի թիմ։

Facebook Comments