«Աթլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը:

Համաձայն լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների՝ 27-ամյա խաղացողի և իտալական ակումբի միջև գործարքը գրեթե կայացած է:

Վաղը՝ սեպտեմբերի 22-ին, Մորատան բուժզննում կանցնի Թուրինում և պայմանագիր կկնքի:

Հաղորդվում է, որ իսպանացին «ծեր սինյորայի» կազմերը կհամալրի վարձակալական հիմունքներով, սակայն «Յուվեն» իրավունք կունենա 45 մլն եվրոյով գնել վերջինիս ամբողջական տրանսֆերը:

Facebook Comments