Իտալիայի առաջնության 1-ին տուրում «Միլանը» 2:0 հաշվով վստահ հաղթեց «Բոլոնյային»: Հանդիպումը տեղի է ունեցել Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։

Հաշիվը բացվել է առաջին խաղակեսում՝ 35-րդ րոպեին, երբ Տեո Էրնանդեսի հաշվենկատ փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Միլանը» վաստակեց 11մ․ հարված, որը վերևի անկյունը մխրճեց Զլատան Իբրահիմովիչը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Դրանից հետո «Միլանը» ունեցավ ևս մի քանի պահեր, բայց ռեալիզացնել չկարողացավ։ 2:0 և Ստեֆանո Պիոլիի տղաները տոնեցին այս մրցաշրջանում իրենց առաջին հաղթանակը և այժմ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում առաջատարների թվում են։

Հաջորդ տուրում «Միլանը» կհյուրընկալվի «Կրոտոնեին»: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին։

Facebook Comments