«Նապոլիի» 26-ամյա հարձակվող Արկադիուշ Միլիկը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», հաղորդում է «Tuttomercatoweb»-ը։

Աղբյուրի համաձայն՝ Միլիկին չի հաջողվել համաձայնության գալ հռոմեական ակումբի հետ անձնական պայմանագրի շուրջ։ Այդ պատճառով է, որ «Ռոման» որոշել է պահպանել թիմում էդին Ջեկոյին, ում ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Հաղորդվում է, որ «Տոտենհեմը» հետաքրքրված է Միլիկի ծառայություններով և պատրաստ է լիարժեք տրանսֆերը գնել: «Նապոլին» ամենայն հավանականությամբ կհամաձայնի հարձակվողին բաց թողնել «Տոտենհեմ», որպեսզի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նրան անվճար չթողնի հաջորդ ամռանը:

Միլիկը «Նապոլի» է տեղափոխվել 2016թ․-ի ամռանը Ամստերդամի «Այաքսից»: Տրանսֆերը կազմել է 32 մլն եվրո: Անցած մրցաշրջանում նա մասնակցել է Իտալիայի առաջնության 26 հանդիպման և խփել է 11 գոլ։

Facebook Comments