«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը տեղափոխվեց «Ինտեր»։

Չիլիացին ավելի վաղ բուժզննում էր անցել Միլանում։

Ավելի վաղ հայտնում էին, որ Վիդալը «Ինտերի» հետ 2 տարվա պայմանագիր է կնքել, ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Վիդալը հանդես էր գալիս «Բարսելոնայում» 2018թ․-ից։ Կատալոնական ակումբի հետ Վիդալը դարձել է Իսպանիայի չեմպիոն և սուպերգավաթակիր։

33-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում հանդես է եկել «Յուվենտուսում», որի հետ հաղթել է Սկուդետտոն։

Facebook Comments