«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերել «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ, սակայն տրանսֆերը չի կայացել: Ուսման Դեմբելեն մերժել է «Լիվերպուլին», հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերյան էջում:

Աղբյուրի տվյալներով՝ անգլիական ակումբը ցանկանում էր վարձակալել հարձակվողին, սակայն ֆրանսիացին նախընտրել է մնալ «Բարսելոնայում»:

Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017թ.-ի ամռանը «Բորուսիա Դորտմունդից»: Տրանսֆերի գումարը կազմել է 138 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 5 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ:

Facebook Comments