«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն տեղափոխվեց «Վուլվերհեմպտոն»։ Տրանսֆերի արժեքը կազմեց 30 մլն եվրո+ 10 մլն եվրո բոնուսների տեսքով։ «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարել է տրանսֆերի մասին և շնորհակալություն է հայտնել Սեմեդուին։

Նելդոն Սեմեդուն պորտուգալական ֆուտբոլի սան է։ Նա 2017թ․-ին «Բարսելոնա» էր տեղափոխվել «Բենֆիկայից»՝ 35,7 մլն եվրոյի դիմաց։

Սեմեդուն «Բարսելոնայում» անցկացրել է 124 հանդիպում, խփել է 2գոլ և կատարել է 11 գոլային փոխանցում։ «Transfermarkt»-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 մլն եվրո։
Facebook Comments