«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ցանկանում է մի օր հավաքականի գլխավոր մարզիչ լինել:

«Այո, ես ցանկանում եմ մարզել ազգային հավաքականը, ցանկանում եմ ստանալ աշխարհի առաջնությունում և Եվրոպայի առաջնությունում խաղալու փորձ, այդ առաջնության էմոցիաները զգալ։

Այո, ես ցանկանում եմ հաղթել Պորտուգալիայի հավաքականի հետ, քանի որ դա իմ հայրենիքն է, բայց դա շատ դժվար է անել։

Ես մեծ փորձ ունեմ ֆուտբոլում, նշում եմ իմ մարզչական կարիերայի 20-ամյակը», — Մոուրինյոի խոսքը մեջբերում է «Goal-ը»։

Մոուրինյոյի առաջին ակումբը եղել է «Բենֆիկան», որը նա գլխավորել է 2000թ․-ին։

Իսկ 2019թ․-ից Ժոզե Մոուրինյոն գլխավորում է «Տոտենհեմը»։

Facebook Comments