Իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով Ճապոնիայի առաջնությունում հանդես է գալիս «Վիսել Կոբեի» կազմում, հայտարարել է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին:

«Բարսելոնան» իմ տունն է։ Երկար տարիներ եղել եմ այդ ակումբում։ Հուսով եմ, որ կստացվի վերադառնալ։ Դեռ չեմ ուզում գուշակել, բայց վերադառնալու ցանկություն կա։

Այժմ կենտրոնացած եմ «Վիսել Կոբեի» ելույթների վրա։ Ես դեռ մեկ տարի պայմանագիր ունեմ այդ ակումբի հետ», — Ինիեստայի խոսքը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։

Անդրեսը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է։ «Բարսելոնայի» կազմում կիսապաշտպանը հանդես է եկել 2002-2018 թվականներին։

Facebook Comments