Այսօր «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Ավանի ակադեմիայում մրցեց «Ցելյեի» հետ։ Բավականին լարված հանդիպման արդյունքում Հայաստանի չեմպիոնը վաստակեց Եվրոպայի լիգայի Փլեյ-օֆֆ փուլում հանդես գալու իրավունք։

Բավականին հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ։ «Արարատ-Արմենիան» պահեր ուներ, այն էլ 100%-անոց պահեր, բայց գոլի վերածել չէր ստացվում, ինչ-որ բան չէր հերիքում տղաներին։ Հիմնական ժամանակ այդպես էլ ավարտվեց՝ 0:0 և եկավ վճռորոշ պահը։ Լրացուցիչ ժամանակում «Արարատ-Արմենիան» վերջին ուժերով նետվեց առաջ և ի վերջո հաջողվեց խաղը փրկեց և փրկության հասավ ամենահաս Սերգեյ Վակուլենկոն՝ գրավելով մրցակցի դարպասը և «Արարատ-Արմենիային» անչափ կարևոր հաղթանակ պարգևելով։

Դե ինչ մեր չեմպիոնը կրկնեց նախորդ տարվա իր ցուցանիշը։ «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ հասավ Եվրոպայի լիգայի Փլեյ օֆֆ փուլ։ Այժմ պետք է հավաքվել և հասցնել վճռական հարվածը։ Բոլորս գիտակցում ենք պահի լրջությունը, բոլորս հիշում ենք անցած տարվա սխալները և այժմ պետք է ավելի գրագետ խաղալ և վերջապես իրականցնել մեր երազանքը։ Այո, հեշտ չի լինելու, մեր մրցակիցը մեծ անուն ունեցող «Ցրվենա Զվեզդան» է լինելու, բայց մենք բազմիցս ապացուցել ենք, որ հեղինակություններ չենք ճանաչում։ «Արարատ-Արմենիան» տպավորիչ հանդիպումներ է անցկացնում և այժմ ավելին քան Եվրոպայի լիգայի խմբային փուլը իրականություն է, մեկ քայլ և այն կդառնա իրականություն․․․․

Facebook Comments