«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով:

«Երեկ կորոնավիրուսի իմ թեստը ցույց տվեց բացասական արդյունք, իսկ այսօր՝ դրական։ Ոչ մի ախտանիշ չի եղել: Կորոնավիրուսը համարձակություն ունեցավ ինձ մարտահրավեր նետել։ Վատ գաղափար է», — թվիթերյան էջում գրել է Իբրահիմովիչը:

Իբրահիմովիչը դարձել է վերջին շրջանում «Միլանի» երկրորդ ֆուտբոլիստը, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ավելի վաղ վարակված էր նրա թիմակից պաշտպան Լեոնարդո Դուարտեն։

Իբրահիմովիչը բաց է թողել Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպումը:

Facebook Comments