«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը goal.com պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ պարտավոր չէ թիմի հարձակվող Գարեթ Բեյլին համոզել, որպեսզի նա չհեռանա ակումբից:
Ուելսցի աստղի ապագան Մադրիդում կրկին կասկածի տակ է դրվել այն բանից հետո, երբ նա առանց ակումբի ղեկավարությանը զգուշացնման մեկնել է Լոնդոն և հանդիպում ունեցել իր գործակալ Ջոնաթան Բարնետի հետ:
Զիդանը «Լեգանեսի» դեմ խաղից հետո շեշտել էր, որ իր և Բեյլի հարաբերությունները դեևս լավ են ընթանում:
Հիշեցնենք, որ հավաքականների հանդիպման ընթացքում ստացած վնասվածքի պատճառով Բեյլը հոկտեմբերի 5-ից ոչ մի հանդիպման չի մասնակցել:
Facebook Comments