«Բարսելոնան» հույս ունի ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, հաղորդում է «Marca»-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս կապտանռնագույնները կկատարեն 23-ամյա արգենտինացուն ձեռք բերելու վերջին փորձը։ Ակումբները բանակցում են արդեն մի քանի ամիս, և հիմա նրանց մեջ պետք է որոշիչ պահ լինի։

Նշվում է, որ Լաուտարոյի հարցով առաջիկա առաջարկությանը նպաստել է այն փաստը, որ «Բարսելոնան» վերջին շաբաթներին լքել է միանգամից հինգ ֆուտբոլիստ, այդ թվում`Լուիս Սուարեսը և ակումբը մտադիր է նրան փոխարինող ձեռք բերել։

Facebook Comments