«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատանքը «Պորտուի» պաշտպան Ալեքս Տելլեսի տեղափոխության հարցում:

Նշվում է, որ «Պորտուն» ֆուտբոլիստի համար պահանջել է 18 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Մանչեսթեր Յունայթեդում» նման գումարն անհիմն են համարում, քանի որ մեկ տարի անց Տելլեսը կդառնա ազատ գործակալ: Բրազիլացին հույս ունի, որ բանակցությունները կավարտվեն մինչև շաբաթվա վերջ ։ Ընդ որում, նա հասկանում է, որ նրանք կարող են ձգվել մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը։

Օլե-Գունար Սուլշերի թիմը պատրաստ է Տելլեսի համար առաջարկել 12 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ ֆրանսիական «ՊՍԺ»-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները։

2019/20 մրցաշրջանում Տելլեսը «Պորտուի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 13 գոլ և կատարել է 12 արդյունավետ փոխանցում։

Facebook Comments