«Ռեալ Մադրիդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի գնի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, գրում է
«Marca»-ն:

«Ռեալ Մադրիդը» 150 միլիոն եվրո չի վճարի ֆրանսիացի կիսապաշտպանի համար։ Ակումբը հրաժարվել է նաև Դոննի վան դե Բեկին ձեռք բերելու մտքից, որն արդյունքում տեղափոխվել է
«Մանչեսթեր Յունայթեդ»: «Ռեալն» ու Զիդանը մեծ հույսեր են կապում երիտասարդ կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հետ:

Ամռանը լուրեր էին շրջանառվում, որ
«Ռեալը» վերսկսել է հետաքրքրությունը Պոլ Պոգբայի նկատմամբ։ Պոգբայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Համաձայնագրում կա մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ, որը ակումբը կարող է ակտիվացնել:

Facebook Comments