«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Արսենալի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի հանդիպումից առաջ թիմի կադրային վիճակի մասին:

«Ջո Գոմեսը պետք է այսօր վերադառնա մարզումներին, համենայնդեպս ինձ այդպես են ասել: Ժոել Մատիպը` դեռ ոչ: Ջորդան Հենդերսոնն էլ դեռ կարգավորված չէ, և երկուշաբթի նրան դեռ շատ վաղ կլինի խաղադաշտ դուրս գալ», -Կլոպի խոսքը մեջբերում է «Liverpool Echo»ն:

«Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին «Էնֆիլդ» մարզադաշտում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Facebook Comments