«Լիոնի» կիսապաշտպան Ուսեմ Աուարը կարող է դառնալ «Արսենալի» ֆուտբոլիստ:

Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա ֆրանսիացին համաձայնել է տեղափոխվել լոնդոնյան ակումբ։

«Լիոնը» ցանկանում էր ֆուտբոլիստին վաճառել «Յուվենտուսին» կամ «Բարսելոնային», սակայն այդպես էլ նրանցից կոնկրետ առաջարկներ չի ստացել։ Առաջիկայում «Լիոնը» կքննարկի «Արսենալի» հետ տրանսֆերի հարցերը։

Ինչպես հաղորդում է «RMC Sport»-ը, լոնդոնցիներն արդեն առաջարկել են 35 միլիոն եվրո:

Աուարը «Լիոնի» սան է, նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչեւ 2023 թվականը։

Կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է ընդհանուր 139 հանդիպում, խփել է 24 գոլ և կատարել 27 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments