«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը չի լքի թիմը, այս մասին հայտնում է «AS»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը հանդիպում է ունեցել Լուկա Յովիչի հետ։ Զրույցում Յովիչին խնդրել են կենտրոնանալ թիմի հանդիպումների վրա։ Զիդանը պատրաստ է Յովիչին շանս տալ իրեն ցույց տալու համար։

Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019թ․-ին «Այնտրախտից»։ Տրնասֆերային արժեքը կազմել է 60 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա սերբ ֆուտբոլիստը անցկացրել է 17 հանդիպում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։ Յովիչի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2025թ․-ը։
Facebook Comments