ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Շեֆֆիլդը» հյուրընկալեց «Լիդսին»։ Հանդիպումը տեղի ունեցավ «Բրեմմել Լեյն» մարզադաշտում։ «Լիդսը» հանդիպման վերջին րոպեն գոլ խփեց և անչափ կարևոր հաղթանակ տարավ։

Հանդիպման վերջնամասում Մարսելո Բյելսայի տղաները կարողացան հասնել հաջողության։ Խաղավարտին մոտ՝ 88-րդ րոպեին միակ գոլը հեղինակեց «Լիդսի» հարձակվող Պատրիկ Բեմֆորդը։ 

«Լիդսը» այս հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական, իսկ «Շեֆֆիլդը» 3 հանդիպումներում ոչ մի միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Facebook Comments