«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի թիմն առաջին անգամ բաց է թողել հինգ գոլ: Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2:5 հաշվով պարտվեց «Լեսթեր Սիթիին»։

Նման բան կատալոնացի մասնագետի հետ տեղի է ունեցել 686 խաղում առաջին անգամ։ Նախկինում Գվարդիոլայի կարիերայի վատագույն ցուցանիշը Չեմպիոնների լիգայի «Բավարիա»-«Ռեալ»
հանդիպումն էր (0:4):

«Մանչեսթեր Սիթի»- «Լեսթեր Սիթի» խաղում հաշիվը բացվել է հենց սկզբում՝ 4-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Ռիյադ Մահրեզը: Հյուրերը 37-րդ րոպեին հավասարեցրեցին հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ՝ Ջեյմի Վարդին, ով հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը: 54-րդ րոպեին Վարդին առաջ մղեց «Լեսթեր Սիթիին»։ Մի քանի րոպե անց Վարդին արդեն հետ-տրիկի հեղինակ։ 77-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ջեյմս Մեդիսոնը։ Շուտով հաշիվը դրջեց Նատան Ակեն, իսկ 88-րդ րոպեին 5-րդ գոլը 11 մետրանոցից խփեց Յուրի Տիլեմանսը՝ ձևակերպելով հանդիպման վերջնարդյունքը։

Այս հանդիպումից հետո «Լեսթերը» վաստակեց 9 միավոր և առաջին հորիզոնականում է, իսկ «Մանչեսթեր Սիթին» վաստակելով 3 միավոր միայն 12-րդ տեղում է։

Facebook Comments