«Բավարիայի» 14 անընդմեջ հաղթանակների շարքը ընդհատեց։ Երեկ «Հոֆֆենայմը» 1:4 հաշվով պարտության մատնեց գործող չեմպիոն «Բավարիային»՝ Գերմանիայի առաջնության 2-րդ տուրում: Հանդիպումը տեղի է ունեցել «Ռայն Նեկար Արենա» մարզադաշտում։

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է Էրմին Բիչակչիչը։ «Հոֆենհայմի» առավելությունը մեծացրեց Մունաս Դաբբուրը։ 36-րդ րոպեին աչքի ընկավ Յոզուա Կիմիխը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ 77-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչը խփեց «Հոֆենհայմի» երրորդ գոլը: Ավելացված ժամանակում Կրամարիչը դարձավ դուբլի հեղինակ՝ ամրապնդրելով «Հոֆֆենայմի» վստահ հաղթանակը։

Երկու տուրից հետո «Հոֆենհայմը» հավաքելով 6 միավոր, գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: «Բավարիան» 3 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։

Facebook Comments