«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Բորուսիա Դորտմունդին» նոր առաջարկ կատարել Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար, հաղորդում Է «Daily Mail»-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մանչեսթերցիները մտադիր են գերմանական ակումբին առաջարկել մոտ 72 մլն եվրո գումարած բոնուսներ, որոնց օգնությամբ գումարը կարող է աճել մինչև 100 մլն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի, որ տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթվա ընթացքում «Բորուսիան» կընդունի այդ առաջարկը: Հիշեցնենք, որ ի սկզբանե գերմանացիները 120 մլն եվրո էին պահանջել «Մանչեսթեր Յունայթեդից»։

Սանչոն «Մանչեսթեր Սիթիի» սան է։ 2017թ․-ի ամռանը «Բորուսիա Դորտմունդը» Ջեյդոնին գնել էր 7,84 միլիոն եվրոյով։

Նախորդ մրցաշրջանում 20-ամյա անգլիացի ֆուտբոլիստը խփել է 20 գոլ և բոլոր մրցաշարերում 44 խաղում կատարել է 20 արդյունավետ փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառը։

Facebook Comments