Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ չի կարողացել համաձայնության գալ «Բորուսիա Դորտմունդի» հետ անգլիացի ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի շուրջ, հաղորդում Է «Sky Sports»-ը։

Աղբյուրի տվյալներով՝ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 80 միլիոն եվրո, ինչպես նաև 20 միլիոն եվրո՝ որպես բոնուսներ, սակայն առաջարկը չի բավարարել գերմանական ակումբի ղեկավարությանը։ Հաղորդվում էր, որ «Բորուսիան» իր ֆուտբոլիստին գնահատում է ոչ պակաս, քան 120 միլիոն եվրո։

Սանչոն «Մանչեսթեր Սիթիի» սան է։ 2017թ․-ի ամռանը «Բորուսիան» Ջեյդոնին 7,84 միլիոն եվրոյով գնել էր «Մանչեսթեր Սիթիից»: նախորդ մրցաշրջանում 20-ամյա անգլիացի ֆուտբոլիստը խփել է 20 գոլ և բոլոր մրցաշարերում 44 խաղում կատարել է 20 արդյունավետ փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառը։

Facebook Comments