Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Տոտենհեմի» հետ Անգլիայի լլիգայի գավաթի խաղում իր թիմի կրած պարտությունը (1:1, 4:5 ՝ 11 մետրանոցներով):

«11 մետրանոցներով ամեն ինչ կարող է պատահել։ Իհարկե, շատ էինք ցանկանում անցնել հաջորդ փուլ, բայց մի բան կա, որ ինձ դուր եկավ։ Առաջին խաղակեսում մրցակցից լավն էինք, բայց հետո ամեն ինչ փոխվեց։

«Տոտենհեմը» սկսեց հանդես գալ հեռահար փոխանցումներով, փոխեց մարտավարությունը։ Մենք պետք է սովորենք հարմարվել դրան։ Հաջողությունը կգա այն ժամանակ, երբ մենք խփենք երկրորդ գոլը և սպանենք հանդիպման ինտրիգը։

Մեր ֆուտբոլիստները հոգնած էին թվում վերջում, ինչը բացատրելի է՝ հաշվի առնելով իրավիճակը։ Վերները ցավեր ուներ վերջում, այդ պատճառով նա 11 մետրանոց հարվածը չիրացրեց», — Լեմպարդի խոսքը մեջբերում Է «BBC Sport»-ը։

Facebook Comments