«Բարսելոնան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը հարձակվող Անսու Ֆատիին գնելու համար, հաղորդում է «Goal»-ը:

Հաղորդվում է, որ կատալոնական ակումբն ամռանը հրաժարվել է 150 մլն եվրոյով վաճառել ֆուտբոլիստին: Դրանից հետո երիտասարդ հարձակվողի համար պայմանագրում հրաժարագինը 170 մլն եվրոյից աճել է մինչեւ 400 մլն եվրո:

Ֆատին «Բարսելոնայի» սան է։ Անցած մրցաշրջանում մասնակցել է Իսպանիայի առաջնության 24 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ և կատարել է 1 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականի ամառը։ Իսպանական Պրիմերայի նոր մրցաշրջանի առաջին խաղում Ֆատին դուբլի հեղինակ դարձավ «Վիլյառեալի»
հետ խաղում (4:0):

Facebook Comments