«Այաքսի» աջ պաշտպան Սերժինյո Դեստը կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հայտնում է իսպանական ակումբի կայքը:

Դեստի տրանսֆերի գումարը կազմել է 21 մլն եվրո՝ գումարած 5 մլն եվրո բոնուսների տեսքով։ 19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը՝ 400 միլիոն եվրո։

«Սերժինյո Դեստը համատեղում է պաշտպանի համար անհրաժեշտ բազմաթիվ գերազանց որակները՝ հարձակման միացումը, ամուր պաշտպանությունը, գնդակի վստահ տիրապետումը եւ ստեղծագործական մոտեցումը։ Այսուհետ այդ հատկանիշները կցուցադրվեն «Բարսայի» մարզաշապիկով, ինչը մարտահրավեր կլինի անվախ երիտասարդ պաշտպանի համար», — ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Դեստը «Այաքսի» ակադեմիայի սան է։ Ամստերդամցիների հիմնական թիմում նորամուտը նշել է 2019 թվականին։ Անցած մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 36 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում։

Facebook Comments