Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ մրցանակ է շնորհվել մրցաշարի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Այն ստացել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Եվրոպայի լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղարկությունում Ռոմելու Լուկակուն խփել է 7 գոլ և կատարել է 2 արդյունավետ փոխանցում 6 հանդիպումներում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Եվրոպայի լիգայի գավաթը բաժին էր հասել «Սևիլիային», իսկ «Ինտերը» հասավ մինչև եզրափակիչ փուլ։

Facebook Comments