«Ռեալ Մադրիդի» պաշտպան Դանի Կարվախալը վնասվածք է ստացել և երկար ժամանակով չի կարողանա օգնել իր թիմին, այս մասին հայտնում է «COPE»-ի լրագրող Արանչա Ռոդրիգեսը։

Աղբյուրի տվյալներով՝ 28-ամյա ֆուտբոլիստը աջ ծնկի վնասվածք է ստացել։ Ֆուտբոլիստին վնասվածքից վերականգնվելու համար կպահանջվի երկու ամիս։

Դանի Կարվախալը համարվում է «Ռեալ Մադրիդի» սան։ Նա 2013թ․-ից հանդես է գալիս առաջին թիմում։ «Ռեալ Մադրիդում» Կարվախալը անցկացրել է 282 հանդիպում և աչքի է ընկել 6 գոլով և 47 գոլային փոխանցումներով։

Facebook Comments