Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Կալլում Հադսոն-Օդոյին ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ:

19-ամյա ֆուտբոլիստը ներկայումս համարվում է պահեստային ֆուտբոլիստ: Իրադրությունից մտադիր է օգտվել
«Բավարիան», որը վաղուց է հետևում անգլիացուն։

Հաղորդվում է, որ մյունխենցիները ցանկանում են գնել Կալլուման 2021 թվականին։ Բայց առայժմ բանակցությունները հեռու են սկզբունքային պայմանավորվածությունից։

Երիտասարդ ֆուտբոլիստը պայմանագիր ունի «Չելսիի» հետ, որն ավարտվում է 2024 թվականին։ «Transfermarkt»-ը նրան գնահատում է 31,5 միլիոն եվրո։

Facebook Comments