«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի պաշտպան Դիոգո Դալոտը կշարունակի իր կարիերան «Միլանում», այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։ 

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը մեկ տարով վարձակալել է 21-ամյա ֆուտբոլիստին։ Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավոր է վաճառի Դալոտի տրանսֆերը, բայց ոչ հիմա, վարձակալությունը պարտադիր գնման իրավունքով չէ։
Ըստ որոշ տեղեկությունների Դալոտը այսօր կժամանի Միլան և բուժզննում կանցնի «La Madonnina» կլինիկայում։

Դալոտը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2018թ․-ին «Պորտուից»։ Տրանսֆերը կազմել էր 22 մլն եվրո։

Ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում «Մանչեսթեր Յունայթեդում», այդ պատճառով էլ կլքի ակումբը։ Դալոտի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։
Facebook Comments