ԱՊԼ-ի 4-րդ տուրը մեկնարկեց փոքրիկ լոնդոնյան դերբիով։ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիդջ» մարզադաշտում Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսին» ընդունեց «Քրիստալ Պելեսին»։ Ֆրենկ Լեմպարդի տղաները ջախջախիչ հաղթանակ տարան՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։

«Չելսին» բավականին վստահ հանդիպում անցկացրեց և ինչպես սպասվում էր տիրեց նախաձեռնությանը հենց սկզբից։ «Չելսին» փորձում էր արագ հաշիվը բացել, եղան մի քանի փորձեր, բայց առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում «Չելսին» գոլային հրավառություն կազմակերպեց։

Նախ արդեն 50-րդ րոպեին հաշիվը բացեց Բեն Չիլվելը, այնուհետև նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կուրտ Զումման։ Եվս երկու գոլ խփեց «Չելսին» 11մ․ հարվածից, որը յուրօրինակ ձևով իրացրեց Ժորժինյոն։

Այսպիսով Ֆրենկ Լեմպարդի տղաները հաղթեցին՝ վաստակելով 7միավոր և այժմ 4-րդ հորիզոնականում են։ «Քրիստալ Պելեսը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրելով այժմ հանգրվանել է 8-րդ հորիզոնականում։

Facebook Comments