«Չելսիի» կիսապաշտպան Տիմուե Բակայոկոն առաջիկայում վարձավճարով կտեղափոխվի
«Նապոլի»: Ֆուտբոլիստը իտալական ակումբում հանդես կգա մեկ տարի: Նեապոլիտանցիները «Չելսիին» կվճարեն 2 միլիոն եվրո, Twitter-ի իր էջում գրել է մարզական լրագրող Նիկոլո Սկիրան:

Տիմուե Բակայոկոն «Չելսի» է տեղափոխվել «Մոնակոյից»` 2017թ.-ի ամռանը 44 միլիոն եվրոյով, սակայն չի կարողացել դառնալ հիմնական կազմի խաղացող: Վերջին երկու մրցաշրջանները Բակայոկոն վարձակալությամբ անցկացրել է իտալական «Միլանում» և «Մոնակոյում»:

Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ժամանակից շուտ դադարեցված 23 խաղում «Մոնակոյում» խփել է մեկ գոլ:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2022 թ.-ը:
«Transfermarkt» պորտալը Բակայոկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 25,5 մլն եվրո:

Facebook Comments