Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն պատմել է, թե որքան կարևոր է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի համար:

«Նա աշխատասեր է, առաջինը գալիս է մարզումներին և վերջինը հեռանում է խաղադաշտից: Նա մեծ ոգևորություն ունի, և դա դրսևորվում է բոլոր խաղերում։ Նա շատ լավ սկսեց մրցաշրջանը, և ես հույս ունեմ, որ նա կշարունակի նույն ոգով: «Յուվենտուսի» համար դա շատ կարևոր է: Հռոմում մենք թույլ էինք, և նա շատ էր օգնում «Յուվենտուսին» մինչև խաղի ավարտը։ Նա օրինակ է բոլոր ֆուտբոլիստների համար», — ասել է Անդրեա Պիռլոն։

Ա Սերիայում «Յուվենտուսը» մեկնարկել է հաղթանակով և մեկ ոչ ոքի է խաղացել և այժմ գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Facebook Comments