Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:6 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»: Հանդիպումը տեղի է ունեցել Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։

Հաշիվը բացվել է հանդիպման 2-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Բրունու Ֆերնանդեշը, որն իրացրել է 11 մետրանոց հարվածը: Մի քանի րոպե անց հավասարակշռությունը վերականգնեց Նդոմբելեն։ 7-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Հին Մին Սոնը։ 28-րդ րոպեին մանչեսթերցիները մնացին 10 ֆուտբոլիստներով՝ Անտոնի Մարսիալի հեռացվեց խաղադաշտից մրցակցին հարվածելու համար։ Շուտով ևս մեկ գոլ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը խփեց Սոնը, որը դուբլի հեղինակ դարձավ Սերժ Օրյեի փոխանցումից հետո: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Օրյեին հինգերորդ գոլը խփեց, իսկ 79-րդ րոպեին վերջնական վերջակետը դրել է Քեյնը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

Այսպիսով այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 7 միավորով 6-րդ հորիզոնականում է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է ընդհամենը 3 միավոր և հանգրվանել է 16-րդ հորիզոնականում։

Facebook Comments