«Պորտուի» կիսապաշտպան Դանիլու Պերեյրան կշարունակի կարիերան «ՊՍԺ»-ում։ Պերեյրան ֆրանսիական ակումբ կտեղափոխվի վարձավճարով՝ հետագայում գնման նպատակով, այս մասին հայտնում է «ՊՍԺ»-ի մամուլի ծառայությունը։

«Ինձ համար սա նոր մարտահրավեր է: Եվրոպայի և աշխարհի խոշորագույն ակումբներից մեկը տեղափոխվելը՝ իմ կարիերայի գագաթնակետն է։ Հույս ունեմ, որ կկարողանամ շատ բան տալ թիմին և նրա երկրպագուներին», —ասել է Պերեյրան։

29-ամյա կիսապաշտպանը համարվում է «Էշտորիլայի» սան։ 2015թ․-ին Դանիլուն տեղափոխվեց «Մարիտիմույից»՝ «Պորտու» 4,5մլն եվրոյի դիմաց։ 

«Պորտուի» կազմում Դանիլուն անցկացրեց 202 հանդիպում, խփել է 19 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում։ 

«Transfermarkt»-ը ֆուտբոլիստին գնահատում է 24 մլն եվրո։
Facebook Comments