«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Սևիլիայի» հետ հանդիպման ժամանակ(1:1): Ալբան կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն, որը կկայանա հոկտեմբերի 25-ին։

Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, Ալբան ծնկատակի ջիլի վնասվածք է ստացել։ Վերականգնման հստակ ժամանակը չի հաղորդվում։ Այժմ Իսպանիայի առաջնությունում դադար է՝ կապված հավաքականնների խաղերով։

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալվի «Խետաֆեին», այս հանդիպումը Ալբան բաց կթողնի։

Facebook Comments