«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքում հայտարարել է «Պորտուի» բրազիլացի պաշտպան Ալեքս Տելլեսի տեղափոխության մասին: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է 5 տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Մեծ պատիվ է միանալ
«Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբին։ Դուք պետք է շատ աշխատեք, որպեսզի նման բան անեք ձեր կարիերայում։ Կարող եմ խոստանալ, որ ամեն ինչ կտամ, որպեսզի հաջողության հասնեմ թիմի հետ», — նշել է Տելլեսը:

Տելեսը 2016թ.-ի ամռանը «Գալաթասարայից» է տեղափոխվել «Պորտու»: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա բրազիլացին մասնակցել է Պորտուգալիայի առաջնության երեք հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ:

Facebook Comments